Статуэтка Арно Бабаджанян
Материал
Литьевой мрамор
|
Цвет
Бронза
|
Высота
20 см.
|
Вес
0.58 кг.
|
Статуэтка Арно Бабаджанян
Arno Babajanyan
Առնո Բաբաջանյան
Առնո Հարությունի Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ 1938 թվականին մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում է Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրսը։ Այն ավարտելուց հետո ընդունվում է Պ.Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ (Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարանը): Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։ Դրանից հետո, 1929-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է այնտեղ։ Այնուհետև, 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։ 1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։ Երգահանը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել որպես երգերի հեղինակ, հաջողությամբ համագործակցել է բանաստեղծ Ռ.Ւ. Ռոժդեստվենսկու և երգիչներ Մ.Մ. Մագոմաևի և Ի.Դ. Կոբզոնի հետ: Ֆենոմենալ հաջողությունների են հասել Ե.Ա․ Եվտուշենկոի, Ա.Ա. Վոզնեսենսկի, Լ. Պ. Դերբենովւ հետ համագործակցությամբ գրված երգերը։ "Առաջին Սիրո Երգը "և" Երևանը" ընկալվում են որպես հայրենիքի օրհներգը։ Սռավել լայնորեն ճանաչման է արժանացել "Նոկտյուրն" երգը։ Մեծամասամբ նա զարգացրել է Ս.Վ. Ռախմանինովի և Ա. Ե. Խաչատրյանի ստեղծագործական փորձը։ Նրա ակադեմիական երաժշտության կատարողների թվում են Մ.Լ. Ռոստրոպովիչը, Ե.Գ. Գիլելսը, Դ.Ֆ. Օյստրախը և ուրիշներ: Ա. Հ. Բաբաջանյանը մահացել է 1983 թ. նոյեմբերի 11-ին Երևանում: