Статуэтка Монте "Аво" Мелконян
Материал
Литьевой мрамор
|
Размер
Маленький
|
Цвет
Бронза
|
Высота
20.5 см.
|
Вес
0.47 кг.
|
Монте Мелконян
Monte Melkonyan
Մոնթե Մելքոնյան
Մոնթե «Ավո» Մելքոնյանը ծնվել է 1957թ. նոյեմբերի 25-ին ԱՄՆ Վարսելիա քաղաքում: 1969-ին Մոնթեի ընտանիքը տեղափոխվում է Իսպանիա։ Դպրոցն ավարտելուց հետո Մոնթեն մեկնում է Թուրքիա՝ տեսնելու իր նախնիների հողերը, ապա Լիբանան։ Վերադառնալով ԱՄՆ, Մոնթեն ընդունվում է Բերկլիի համալսարան՝ «հնագիտություն» և «Ասիայի պատմություն» մասնագիտություններով, ավարտելով՝ վերապատրաստվում է Ճապոնիայում։ 1975-ին նա դասավանդել է Իրանի և Լիբանանի հայկական դպրոցներում, մասնակցել է Լիբանանի քաղաքացիական պատերազմին՝ աջ քրիստոնեական կազմավորումների կողմից։ 1980-ի գարնանը Մոնթեն անդամագրվել է Հայաստանի ազատագրման հայկական գաղտնի բանակին (ASALA): Նա ծրագրել և կազմակերպել է «Van» գործողությունը (Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան գրավումը 24.09.1981 թ.), մի շարք այլ գործողություններ՝ եվրոպական պետություններում թուրքական օբյեկտների դեմ։ 1981 թվականին Ավոն Փարիզում ձերբակալվել է Հռոմում թուրք դեսպանի սպանության մեղադրանքով։ 1985 թ.-ին ձերբակալվել է երկրորդ անգամ և կալանքի տակ մնացել 3,5 տարի։ 1991 թվականի սեպտեմբերին Մոնթեն ժամանել է Արցախ և մասնակցել Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ գյուղերի համար մղված մարտերին։ Նա դարձել է «Կոռնիձոր» ջոկատի շտաբի պետ։ 1992 թ․ ամռանը Մաճկալաշեն գյուղի մոտ Մոնթեի ջոկատը կանգնեցրել է ադրբեջանական բանակը և թշնամուն հասցրել կենդանի ուժի և տեխնիկայի հսկայական կորուստներ։ Ավոն գլխավորել է Մարտունու պաշտպանական շրջանը, և այդ շրջանը ոչ մի թիզ հող չի զիջել թշնամուն։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել է Քարվաճառը: Մոնթեն մասնակցել է Արցախի պաշտպանական և ազատագրական մարտերին ԼՂՀ բոլոր շրջաններում՝ նվաճելով համաժողովրդական սեր և հարգանք: ԼՂՀ զինված ուժերի փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993թ. հունիսի 12-ին ազատագրված Ակնայի շրջանի սահմանում: